ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի տարածած շնորհավորական ուղերձում ասված է.
«Մամուլի ազատության օրվա կապակցությամբ, ցանկանում ենք ընդգծել ժողովրդավարության ու թափանցիկության ապահովման հարցերում մամուլի առանցքային դերը և շնորհավորում ենք լրագրող գործընկերներին:
Մենք գնահատում ենք լրատվամիջոցների հետ համագործակցությունը՝ միտված փաստերի և այն մարտահրավերների օբյեկտիվ ու ճշգրիտ լուսաբանմանը, որոնց բախվում է Հայաստանի Հանրապետությունն ու մեր տարածաշրջանը:
Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում